Tert.am-ը գրում է.
 Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը մինչև օգոստոսի 24-ը երկարաձգել է անցած տարվա ամռանը «Սիթիբանկի» մոսկովյան մասնաճյուղում պատանդներ վերցրած և ահաբեկչություն իրականացնելու սպառնալիքի համար մեղադրվող գործարար Արամ Պետրոսյանի կալանքի ժամկետը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բավարարել քննության միջնորդությունը, երկարաձգել Պետրոսյանի կալանքի ժամկետը մինչև օգոստոսի 24-ը»,- ասել է դատավորը:
 Քննիչը, հիմնավորելով միջնորդությունը, նշել է, որ քրեական գործն ունի առանձնահատուկ բարդություն: Սակայն դատավորը քննիչին նկատողություն է արել հետաքննությունը ձգձգելու համար, գրում է կայքը:

«Ինչքա՞ն կարելի է հետաքննել: Արդեն տասը անգամ երկարաձգվել է (կալանքը): Այս բոլոր նյութերը ես արդեն տեսել եմ»,- ասել է նա:
Ինքը՝ Պետրոսյանը հայտարարել է, որ պատանդներ վերցնելու մեղքն ընդունում է, իսկ ահաբեկչության սպառնալիքի մեղքը՝ ոչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել