Կառավարության ծրագիրը ներկայացվել է ԱԺ ու այժմ քննարկման փուլում է։ Շատ ժամանակ այս փաստաթղթի քննարկումը Հայաստանում կրում է ֆիկտիվ բնույթ,զուտ արարողակարգային,որովհետև մաքսիմում տևում է երկուսից երեք օր,մինչդեռ զարգացած հասարակություններում այն կարող է շաաբթներ տևել։ Իսկ ինչն է շատ Հայաստանում՝ բնականաբար խնդիրները։ Սոցիալականից սկսած մինչ քաղաքական։ Ու այդ առումով կառավարության ծրագիրը ոչ միայն պիտի քննարկվի ԱԺ-ում,այլև դրան պետք է մասնակցեն ներկայացուցիչներ հասարակական ,քաղաքացիական սեկտորից և այլն։ Վարչապետն էլ կարծես թե իր ոճը չի փոխել,կար այո ու ոչ-երի տեսքեվ ի մի բերելով նախորդ տարվա եզրահագնումները,որ ամեն ինչ ի վերջո մեր երկրում լավ է լինելու։ ՀՀԿ ու ՀՅԴ պարզ է,թե ինչպես են մոտենում հարցերին, Ծառուկյան դաշինքւը շարունակում է քաղաքական բուֆերի իր դերը կատարել ու ստեղծված իրավիճակում 9 հոգանոց ԵԼՔ դաշինքը իրեն մեջից պատռի էլ առարկայական ոչ մի հակադրություն ու արդյունք ստանալ չի կարող,մաքսիմում երևի թե դեմ քվեարկի ծրագրին: Այ օրինակ Բրիտանական պառլամենտում կառավարության ծրագրերի ամեն կետը քննարկվում է ժամերով,նույնիսկ օրերով,ելույթ են ունենում թե ըննդիամդիր թե իշխանական պատգամավորները,շատ հաճախ հենց կուսկացության ներսում լիքը հարցեր են առաջանում պահպանողականների մեջ։ Նորանկախ պառլամենտի մեջ դեռևս չի եղել մի դեպք,երբ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իշխանական կուսակցությունը դեմ քվեարկի,կամ ասենք գոնե հակադրվի կառավարությանը։ Չկա,հո զոռով չի։ Մեր երկրում ամեն ինչ սուպեր է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել