Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում ՀՀ կառավարության 2017-2022 թթ.-ի ծրագրի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառավարության ծրագրի դրույթներից անիրատեսական համարեց աղքատությունը 12 տոկոսային կետով նվազեցնելը, երբ պաշտոնական տվյալներով աղքատությունը Հայաստանում 30 տոկոս է, 5 տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը բարձրացնելը՝ 2017-ին հասցնելով 70 հազար դրամ, երբ այս տարի պետք է ունենայինք այն նվազագույն աշխատավարձը, ինչը ամրագրել ենք 2022-ի համար:  

«Որտե՞ղ է երաշխիքը, որ դրանք ուղղակի որպես թվեր չեն մնալու»,-հարցրեց պատգամավորը։  

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ կառավարության ծրագրում տեղ գտած 5 տոկոս տնտեսական աճին՝ հիշեցնելով, որ 2016-ին, երբ ներկայացված էր 2,2 տոկոս աճ, այն ժամանակ գործադիրի ներկայացուցիչներն ընդգծում էին, որ ավելի լավ է՝ լինի իրականանալի և ազնիվ աճ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել