Սիրելի կոլեգաներ,
Շնորհավորում եմ բոլորիս՝ մեր մասնագիտական տոնի` բուժաշխատողի օրվա կապակցությամբ։
Ուզում եմ առանձնապես շնորհավորել մեր այն երիտասարդ կադրերին, ովքեր իրենց կյանքի երիտասարդ տարիները նվիրել են մեր ոլորտի բարեփոխումներին, մեր երկրի խաղաղ բնակիչների և զինվորների առողջության պահպանման ու մարդկային կյանքեր փրկելու պատվաբեր գործընթացին։
Այսօր առողջապահական համակարգում կատարվող ցանկացած փոփոխության ուղղակի կրողն ու ժառանգորդը մենք ենք, ուստի զինվելով լավատեսությամբ ու համբերությամբ՝ ցանկանում եմ հորդորել բոլորիս աջակցելու առողջապահական համակարգի շարունակական զարգացմանը, չխուսափել աշխատելու մարզային և հատուկ նշանակություն ունեցող բժշկական կազմակերպություններում և իրավիճակներում՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր քաղաքացու առողջության պահպանման և բարօրության։
Ուզում եմ հատուկ խորին երախտագիտություն հայտնել մեր այն երիտասարդ կոլեգաներին, որոնք նախորդ տարի բարձր են պահել բժշկի պատիվն ու արժանապատվությունը, ներկայացրել իրենց բժշկական կազմակերպություններն ու մեր երկիրը, տարաբնույթ բժշկական միջոցառումներում և արժանացել պետական բարձր պարգևների ու դրվատանքի խոսքերի։

Image may contain: 15 people, people smiling, people standing, suit and wedding
Վստահ եմ, որ միասնականությամբ մենք բոլորս կկարողանանք մասնակցել այնպիսի առողջապահական համակարգի կերտմանը, որտեղ պոտենցիալ պացինետը կստանա որակյալ և իրեն համար հասանելի ու մատչելի բժշկական օգնություն և սպասարկում, իսկ պացինետի հետ կապված իրավահարաբերություններում մենք կլինենք պաշտպանված՝ ունենալով պետության մշտական աջակցությունն ու արժանապատիվ սոցիալական երաշխիքները։
Հարգանքով՝
Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախագահ
Նարեկ Վանեսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել