Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը վերջին օրերին հայտնվել է քննադատների թիրախում: Մեկը մյուսի հետեւից նրա հասցեին հնչում են չարախոսություններ, նրան մեկ մեղադրում են ստախոսության մեջ, մեկ էլ անդրադառնում սիրային կապերին: Իր անձնի նկատմամաբ նման վիրտուալ «հարձակման» հիմքում դերասանուհին դիտավորություն է տեսնում, բայց եւ այդ առումով ինչպես ինքն է ասում ՝փորձում է պահպանել իր հավասարակշռությունը:

«Իրականում հնարավոր է, որ որոշ մարդկանց մոտ իմ անձի նկատմամբ էմոցիաների պոռթկում է տեղի ունեցել, գուցե մենք տեղյակ չենք, թե որքան երկար են այդ մարդիկ իրենց զսպել, այսինքն՝ հնարավոր է, որ այդ «հարձակումն» ինձ համար էր հանկարծակի, բայց ինչ-որ մեկի համար շատ սպասված: Անկեղծ ասեմ՝ ուղեղս չեմ փորձում ծանրաբեռնել եւ գտնել պատճառ, պատասխան այդ հրապարակումների վերաբերյալ: Իրականում ադեկվատ մարդու կյանքում դրանք շատ չնչին բաներ են, ես շատ թույլ մարդ կլինեի, եթե այս ամենն ինձ համար հարված համարեի»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Տաթեւն ու շարունկեց.

«Եթե այս ամենից ինչ-որ մեկն իրեն լավ զգաց, ուրեմն ես միայն ուրախ եմ դրա համար: Շատ տարբեր են հարմոնիա գտնելու ելքերը, եթե այս ամենը ինչ-որ մեկին տվել է այդ ներքին ներդաշնակությունը, ուրեմն ես չեմ կարող նրան համոզել, որպեսզի իր երջանկության կետին հասնի իմ տարբերակներով»:

Տաթեւը վստահ նշեց, որ չկա մեկն, ում հետ վատ հարաբերություններ ունենա, հետեւաբար որեւէ մեկին չի կասկածում նմանատիպ հրապարակումներ տարածելու մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել