Բարաք Օբամային այս տարվա սկզբին փոխարինելու եկավ մի մարդ, ով ամբողջովին տարբերվում է նրանից կուսակցական պատկանելությամբ, դաստիարակությամբ, ազգությամբ և այլն։ Օբաման Դեմոկրատական կուսակցությունից է, իսկ Թրամփը ներկայումս Հանրապետականից է, սակայն տարիներ առաջ ինքն էլ էր դեմոկրատ։

Միգուցե նրանց երկուսի CV-ներում որոշ բաներ համընկնեն, սակայն բոլորին է հայտնի, որ նրանց աշխարհները շատ տարբեր են։ Ասում են՝ գործերը խոսքերից ավելի բարձր են խոսում, այդ պատճառով էլ ահա Թրամփի և Օբամայի միջև եղած տարբերությունները՝ նկարներով։

Նրանց անցյալը

Բարաք Օբաման աֆրոամերիկացի է։ Նախագահ դառնալու համար նա երկար է պայքարել։ Բացի այդ՝ մինչ նախագահի աթոռին նստելը Օբաման քաղաքականության ոլորտում մեծ փորձ ուներ։ Նա միշտ կողմնակից է եղել ռասայական և սեռական հավասարությանը։

Image result for obama

Թրամփը շոտլանդացի-գերմանացի-ամերիկացի է։ Նա միլիոնատերի որդի է, և իր ողջ կարողությունը հայրն է սկուտեղի վրա մատուցել։ Թրամփի անցյալն ու ներկան լի են սկանդալային պատմություններով։ Նախկինում նա բազմիցս հանդես է եկել ռասիստական և սեքսիստական հայտարարություններով։

trump and obama

Թե ինչպես նրանք արձագանքեցին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությանը

Ահա, թե ինչպիսի գրառում արեց Թրամփը թվիթերյան իր էջում․

«Այսօր խոսեցի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հետ, որպեսզի ցավակցությունս հայտնեմ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության առթիվ։ Նա ուժեղ կին է և իրեն լավ է զգում»։

Սա էլ Օբամայի գրառումը․

«Սիրտս ցավում է Լոնդոնում բոլոր զոհվածների ու նրանց ընտանիքների համար։ Ոչ մի ահաբեկչական գործողություն չի կարող սասանել մեր բրիտանացի դաշնակիցների հզորությունն ու անդորրը»։

Բոլոր տղամարդիկ նույնը չեն

Լուսանկարում Դոնալդ Թրամփը քայլում է Ֆլորիդայի գլխավոր իրավաբան Փեմ Բոնդիի հետ։ Կարծես, Թրամփը ուշադրություն չի էլ դարձնում, որ իր հսկայական անձրևանոցը միայն իր վրա է պահել։

trump and obama

Իսկ Օբաման դիտավորյալ առաջ է ընկել, որպեսզի կինը չթրջվի։

trump and obama

Չնայած այս լուսանկարում Թրամփը հովանոցի տակ է առել իր կնոջը, թվում է, թե նա ձեռքերով կառավարում է Մելանյային։

trump and obama

Օբաման հպարտ հայացքով քայլում է կնոջ հետևից՝ հովանոցը պահելով նրա վրա։

trump and obama

Եվս մի նմանատիպ լուսանկար։ Բացի կնոջից՝ Թրամփը համառորեն ոչ ոքի թույլ չի տալիս իր անձրևանոցով ծածկվել։trump and obama

Մինչդեռ Օբաման, անգամ երեքով լինելու դեպքում, փորձում է անձրևից պաշտպանել հնարավորինս շատ մարդկանց։

trump and obama

Ողջույնի ձևերը

Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաներին ողջունում է Օբամայի նախընտրած ձևին հակառակ։

trump and obama

Իսկ Օբաման սովորաբար խոնարհվում էր նրանց առջև և այդպես ողջունում։

trump and obama

Image result for obama bowing head in japan

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել