«Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են նախկին պաշտոնյաներն ապրում պաշ­տոնից դուրս: Վերջերս, օրինակ, նախկին­ների հետաքրքիր քառյակի հանդիպե­ցինք Հյուսիսային պողոտայում, ազատ ոճի մեջ հագնված, բուռն զրուցելով՝ ճե­մում էին գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Հայանտառի» նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը և գյուղատնտեսու­թյան նախարարության ԾԻԳ-ի նախ­կին պետ Գագիկ Խաչատրյանը: Նրանք պարբերաբար հավաքվում, զրուցում, զբոսնում են Երևանի կենտրոնում, եր­բեմն հանգրվանում «Մետելիցա» սրճա­րանում: Այս պաշտոնյաները վերջին փուլի «օպտիմալացվածներն» են: Ավելի վաղ աշխատանքից ազատված գյուղնախի նախկին պաշտոնյաներից ոմանք, սակայն, արդեն գործ են գտել, մենք տե­ղեկացանք, որ փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն այժմ ՖԱՕ-ի (ՄԱԿ-ի պա­րենային և գյուղատնտեսական կազ­մակերպություն) խորհրդատուներից է, իսկ Սամվել Գալստյանն աշխատում է «Սպայկա» ընկերությունում: Հիշեցնենք, որ գյուղատնտեսության փոխնախարար­ներն ազատվել էին պաշտոնից 2016թ. հունիսին: Սամվել Գալստյանը գյուղնախարարի տեղակալ էր նշանակվել 2003- ին, Գառնիկ Պետրոսյանը՝ 2012-ին: Նրանք հեռացան Կարեն Կարապետյանի օպտիմալացումների արդյունքում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել