Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները սրում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումների մթնոլորտը, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ պատժամիջոցներն անհիմն են եղել։
Ուկրաինայում դրության հետ կապված Վաշինգտոնի պատճառաբանությունը, ըստ Լավրովի, պարզապես ժպիտ է առաջացնում։ «Ափսոսանքից բացի ոչինչ չեմ հայտնել մեր ամերիկյան գործընկերների ռուսատյացության վերաբերյալ, որն արդեն անցնում է բոլոր սահմանները»,- ասել է Լավրովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել