2017 թ․-ի մայիսի 7-ին Լենինգրադի շրջանի Վորոնովո բնակավայրում Կարմիր բանակի զինվորի աճյուն գտան: Նրա մոտ այլումինե գդալ հայտնաբերեցiն, որի վրա փորագրված էր «Сердюк»/«Սերդյուկ» ազգանունն ու «Победа Будет Занами! 1942»/«Հաղթանակը մերն է լինելու․ 1942» գրությունը:

1942 թ․-ին Վորոնովո գյուղի մոտ թեժ մարտեր են ընթացել, ինչի արդյունքում գյուղն ամբողջովին ավերվել է: Պահպանվել է այդ բնակավայրի գերմանական քարտեզը:

Գդալի վրայի փորագրության միջոցով պարզվեց, որ զինվորը 374 հրաձգային դիվիզիայի սերժանտ Սերդյուկ Միխայիլի Ալեքսեևիչ էր, 1924 թ․-ին ծնված: Հայտնաբերվել է նաև զինծառայողի զոհվելու մասին արձանագրությունը: Դա տեղի էր ունեցել 1943 թ․-ի օգոստոսի 19-ին:

Հարազատներին գտնելուց հետո հնարավոր եղավ տեսնել Սերդյուկի լուսանկարը: Այստեղ նա 19 տարեկան է:

Սա Միխայիլ Սերդյուկի և նրա մարտական ընկերների զոհվելու վայրն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել