Ինչպես հայտնի է, հունիսի 16-ին Երուսաղեմի Հին քաղաքում 3 պաղեստինցի ծայրահեղականներ հարձակվել էին իսրայելական Սահմանային ոստիկանության («Մագավ») ծառայողների վրա, որի հետևանքով սպանվել էր «Մագավի» 23-ամյա աշխատակիցը. անվտանգության ծառայությունների պատասխան գործողությունների հետևանքով վնասազերծվել էին նաև պաղեստինցի երիտասարդները:

Վերոնշյալ թեմային բրիտանական BBC լրատվամիջոցն անդրադարձել էր հետևյալ վերնագրի ներքո՝ «Three Palestinians killed after deadly stabbing in Jerusalem» («Երեք պաղեստինցիներ սպանվել են Երուսաղեմում տեղի ունեցած մահացու հարձակումից հետո»):

Լրատվամիջոցի նման մոտեցումը Twitter սոցիալական ցանցի սեփական միկրոբլոգում քննադատել է ԱՄՆ-ի նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը՝ հետևյալ գրառուման միջոցով՝ «Դուք ի նկատի ունեք՝ այն բանից հետո, երբ նրանք դանակահարել են ոստիկանության կին աշխատակցի, այնպես չէ՞: Այլապես սա շատ նման է կեղծիքի»:

Նաև այդ գրառման ազդեցությամբ՝ BBC-ն փոխեց նյութի վերնագիրը՝ «Ոստիկանության աշխատակցի սպանությունը»:

Դրանից հետո Իսրայելի վարչապետ Բ.Նեթանյահուն մեկնաբանել է Թրամփ կրտսերի գրառումը հետևյալ մտքով՝ «Շնորհակալ եմ Ձեզ, որ կանգնած եք Իսրայելի և ճշմարտության օգտին»:

Վերոնշյալը, ոչ ավել, ոչ պակաս, Դ.Թրամփի վարչակազմի, նախագահի ընտանիքի և Իսրայել պետության ու նրա ղեկավար շրջանակների միջև ջերմ հարաբերությունների դրսևորման հերթական օրինակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել