Tert.am-ը գրում է.
Բնական է, որ գործադիր մարմնի ծրագիրը նախ և առաջ քաղաքական մեսիջներ պարունակի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով ՀՀ կառավարության ներկայացրած 2017-2022թթ. պետական բյուջեի ծրագրի մասին:
 Վ. Հակոբյանն ասաց, որ կառավարության ներկայացրած ծրագիրը հենց քաղաքական է՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետը երկրի թիվ մեկ դեմքն է և սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ գործադիր մարմնի ներկայացրած այս ծրագրում քաղաքական ուղերձները սովորականից շատ էին:
 «Քաղաքական բաղադրիչը սովորականից ավելի շատ էր: Քաղաքական շրջանակները վարչապետի որոշակի չափորոշիչներ են սահմանել, թե ինչպիսի որակներ պետք է ունենա վարչապետը, ով պետք է լինի: Շատ դեպքերում ասում են, որ ով համապատասխանի մեր անվտանգության դոկտրինին, նա էլ կլինի վարչապետ: Եվ պատահական չէ, որ այս ծրագրի հենց առաջին իսկ տողում գրված է, որ երկրի անվտանգությունը հիմնված է լինելու ՀՀ զարգացած տնտեսության վրա»,- նկատեց Վիգեն Հակոբյանը:
Քաղտեխնոլոգը շեշտեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանին մեղադրում են  քաղաքականապես ոչ ակտիվ լինելու մեջ, իսկ կառավարության ծրագրում քաղաքական ուղերձներ հնչեցնելը գալիս է կոտրելու այդ քննադատությունը:

«Ասում են, որ վարչապետը խուսափում է քաղաքական հարցերից, ուստի քաղաքական հարցերի ողջ սպեկտորը ծրագրում ներառվել է: Չեմ կարծում, թե սա պատահական էր»,- ասաց Վ. Հակոբյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել