Newmag-ը գրում է.
Ո՛Չ, ԵՍ ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԻՆՁ ՍԻՐԵԼԸ ԴԺՎԱՐ Է, ՈՒՂՂԱԿԻ ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՀԵՇՏ Է

Բանն այն է, որ ես չեմ ներկայանում այնպիսին, ինչպիսին չկամ իրականում: Հաճախ ինքս  եմ բոլորին ասում իմ թերությունների և այն մասին, թե ինչպես եմ դրանց վրա աշխատում: Չնայած լավագույն մտադրություններիս, ես դեռ դառը և ճակատագրական սխալներ եմ գործում:

Ինձ պետք չէ այնպիսի մեկը, որ միշտ ստուգի՝ ճի՞շտ եմ արել այսինչ բանը, թե՞ ոչ: Ինձ պետք է այն տղամարդը, որն ինձ բավականաչափ կսիրի, այնպիսի թև ու թիկունք կլինի, որ նույնիսկ ինքս ինձ չեմ կարողանա այդպես պաշտպանել, չէ՞ որ իմ թերություններն ինձ վելի գրավիչ են դարձնում: Դու կհամարձակվես ասե՞լ, որ ես սխալվում եմ:

ԳԻՏԵՄ, ՈՐ ԵՐԲԵՄՆ ԴԺՎԱՐ Է ԻՆՁ ՀԵՏ, ԲԱՅՑ ՆԱԵՎ ԳԻՏԵՄ, ՈՐ ԱՅՆՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ՍԻՐԵԼ, ԻՆՉՊԵՍ՝ ՈՉ ՈՔ

Դու կհամարձակվե՞ս լինել ինձ հետ և պայքարել հանուն ինձ, եթե նույնիսկ դա դժվար լինի: Ճշմարտությունն այն է, որ լինելով իմ սերը, դու էլ հասարակ չես, ես գնահատում եմ քո քաջությունը, հարգում եմ քո անկախությունն ու կամայականությունները: Ես փնտրում եմ այն տղամարդուն, որն այդ ամենը կտածի իմ նկատմամբ: Դու չես փորձի ինձ սովորեցնել, այլ կհպարտանաս ինձանով, թե որքանով եմ  համապատասխանում քեզ: Դու այդքան համարձակություն կունենա՞ս թույլ տալ մնալու այնպիսին, ինչպիսին կամ:

Ես այսպիսինն եմ ոչ թե նրա համար, որ այդպես եմ ուզում, այլ որ ուրիշ ձև չեմ կարող լինել: Հասկանում եմ, որ դու բոլորովին այլ աղջկա էիր պատկերացնում: Դու կհամարձակվե՞ս սիրահարվել ինձ: Ես չեմ ծնվել, որ հիանամ աշխարհի տեսարաններով, այլ որ միասին փոխենք դրանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել