Tert.am-ը գրում է.
Ինչպես է հաջողացրել «Հանրային ռադիոյի» տնօրենի պաշտոնում երկար տարիներ աշխատած և համեստ աշխատավարձ ստացող Արմեն Ամիրյանը ՀՀ-ում ու ԱՄՆ ում նման տպավորիչ՝14 միավոր անշարժ գույք ձեռք բերել:
 «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին օգտատեր Արմեն Վարդանյանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին նման հարց տվեց, ինչին ի պատասխան Արմեն Ամիրյանը նկատեց, որ կոոպերացիայով զբաղվել է դեռևս գորբաչովյան ժամանակներից:
 «Մեր ընտանիքը ունեցել է մի շարք ընկերություններ, որոնք եղել են շատ հաջողակ բիզնես ոլորտում: Մասնավորապես՝ արտադրական թափոններից հակակոռոզիոն քսուքների արտադրություն, կենցաղային քիմիայի արտադրություն: Նաև արտադրություն հեռուստատեսային և ռադիո ոլորտում: Ես հանդիսանում եմ նաև խոշոր ռադիոընկերության սեփականատեր»,-թվարկեց Արմեն Ամիրյանը:
 Նա նկատեց, որ եթե որևէ պաշտոնյա հայտարարում է այս մասին հրապարակավ, ուրեմն այդ թեմային կարելի է և շարունակություն չտալ:
 Պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի ՀՀ օրհներգը «Քեզ համար, Հայաստան»-ով փոխարինելու հարցում, նախարարը, նախ, ասաց. «Թույլ տվեք չպատասխանել»:
 Հիշեցնենք, նման առաջարկ արել էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ինչից հետո այս թեմայով արդեն իսկ ծավալվեց հանրային քննարկում:
 Ամեն դեպքում, ըստ Արմեն Ամիրյանի, օրհներգի փոփոխությունը պետք է կատարել համընդհանուր հասարակական քննարկումների արդյունքում մեծամասնության առաջարկած տարբերակի օգտին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել