Panorama.am-ը գրում է.
Լամարանա Ջիբա Բահը Գվինեայից Հայաստան է եկել յոթ տարի առաջ: Երբ Գվինեայում սկսվել է հակամարտություն, նա փնտրել է մի վայր, որտեղ կարող է հանգիստ լինել ու իրեն լավ զգալ: Նա գտել է այդ վայրը՝ Հայաստան:


 Լամարանան ներկա էր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում  Փախստականի համաշխարհային օրվան և «Մենք կանգնած ենք Փախստականների կողքին» քարոզարշավի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:


Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ Գվինեայում հանդիպել է մի հայ գիտնականի, ով  առաջարկել է գալ Հայաստան, որովհետև «Հայաստանը հանգիստ տեղ է, մարդիկ բարի են, քեզ լավ կնայեն, պետք չէ վախենալ»:

«Այդ հայն ինձ որդեգրեց, որ կարողանամ հանգիստ ապրել Հայաստանում:  Ես ինձ լավ եմ զգում, ինչպես իմ երկրում»,- նշեց գվինեացին:

Այստեղ Լամարանան ծանոթացել է գվինեացի մի տղամարդու, ամուսանցել են, ունեն 3-ամյա որդի՝ Էվին: Նա հաճախում է մանկապարտեզ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել