Tert.am-ը գրում է.

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, խմբավար Տիգրան Հեքեքյանը, «Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը և «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ Արման Բոշյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ իրենք պահանջում են, որպեսզի Ազգայի ժողովը այլասերությունը քարոզումն արգելող օրենք ընդունի:

Արման Բոշյանը նշեց, որ դեռևս երեք տարի առաջ առաջարկել են այդպիսի օրենք ընդունել, և դա չի նշանակվում, որ հետապնդվելու են այդ մարդիկ: «Այն ժամանակ ասում էին, թե  այդպիսի վտանգ չկա, սակայն վերջին շրջանում ագրեսիվացել է այդ քարոզը: Մենք չենք ասում այդ մարդկանց սահմանադրական իրավունքը խախտվի, այլ ուզում ենք, որ  մեծամասնության իրավունքը պաշտպանվի»,-ասաց նա և նշեց, որ հեռուստատեսությունը, պաստառները, մշակույթը լեցուն է այլասերման քարոզչությամբ:

«Այս թեման անընդհատ եռացվում է: Սա անթույլատրելի է և հատկապես վտանգավոր է երեխաների համար»,-ասաց նա և նշեց, որ անհրաժեշտ է, որ կառավարությունը վերջապես ընդունի այլասերման արգելման օրենք, և մատնանշեց, որ այդպիսի օրենք կա Ռուսաստանում, ԱՄՆ-ում:

Տիգրան Հեքեքյանը ևս կարծում է, որ վերջին շրջանում այլասերության քարոզն ագրեսիվացել է: «Մենք հասկանում ենք, որ դա հենց այնպես չի լինում, այլ հրահրվում է, սակայն ինձ անհանգստացնում է, որ հասարակությունը անտարբեր է, իներտ»-ասաց նա՝ հավելելով, որ հեռուստատեսությամբ շատ է նկատում նման քարոզչություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել