Tert.am-ը գրում է.

Դիվանագետի համար նեղացկոտությունը քաղաքական կատեգորիա չպետք է լինի. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի՝ ՀՀ իշխանություններին ուղղված հայտարարությանը, որ եթե իրենց աջակցությունն այլևս ցանկալի չէ, չեն պարտադրի իրենց ներկայությունը: 

«Դիվանագետը պետք է զբաղվի լուրջ քաղաքական գործունեությամբ, թե չէ ի՞նչ է նշանակում՝ եթե պարտադիր չէ. ՀՀ իշխանության ներկայացուցիչները՝ և՛ Դավիթ Հարությունյանը, և՛ ես, հստակ և նորմալ գնահատական ենք տվել, առանց որևէ մեկին վիրավորելու, բայց եթե պարոն Սվիտալսկիի մոտ նման տպավորություն է, դա իր խնդիրն է»,-ասաց նա:

Շարմազանովի խոսքով՝ Եվրամիության հետ ՀՀ-ն արդյունավետ համագործակցում է և շարունակելու է համագործակցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել