ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երեկ տարածած հայտարարությամբ «կողմերին կոչ են արել դիտարկել այն միջոցառումները, որոնք կհանգեցնեն լարվածության նվազմանը շփման գծում ու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանին»:

Ուրեմն եթե կողմերից մեկը թքած ունի համանախագահների հայտարարությունների վրա, հայտարարած-չհայտարարծ, միևնույն է «իրենք իրենց էշի պեդալներն են ֆռացնում», մյուս կողմին ուղղակի մնում է անսալ համանախագահների հայտարարության այս հատվածին, ինչն էլ հետևողականորեն հայ զինվորն անում է:

Ի գիտություն ԵԱՀԿ ՄԽ հարգարժան համանախագահներին՝ Հայկական զինված ուժերը դիտարկում են բոլոր այն միջոցառումները, որոնք հանգեցնում են շփման գծում ու Հայաստանի և ԱդրԲԵԵԵջանի միջև միջազգային սահմանի լարվածության նվազեցման համար:

Ինչ վերաբերում է լարվածության նվազեցում ձևակերպմանը, ապա, մեր մեջ ասած, թե շփման գծում և թե սահմանին երբեք լարվածությունը չի նվազել: Հետաքրքրական է, միջնորդների այդ ձևակերպումը, այն առումով, որ նրանք փաստում են, որ կա լարվածություն, չեն հավատում, որ լարվածությունը երբևե կբացառվի, ուստի նվազագույնի վրա են խաղադրույք անում և օգտագործում են «նվազեցնել» բառը: Ինչ խոսք, նվազեցնելը վատ չէ, ըստ էության, սակայն միջնորդների առաքելությունն այս փուլում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված միջոցառումներն են ու հետևողական աշխատանքները կողմերի հետ, թե միասնական և թե առանձին-առանձին: Իսկ արդյունքում ունենում ենք անատամ հայտարարություն և լարվածության աճ: Ինչ որ մի բան պետք է փոխել, բաներ կան որ արդեն չեն աշխատում: ՄԽ մանդատի հարցում որոշակի բաներ պետք է փոխել:

Իսկ մինչ այդ, մնում է փաստել, որ ևս մեկ անգամ համանախագահները ապացուցեցին, որ իրենց գոյությունը ձևով ցանկալի է, իսկ բովանդակությամբ անբովանդակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել