Երկիր Ծիրանի» կուսկացության երկու անդամներ հետ կապված միջադեպը բավականին տխուր իրադարձություն է։ Տխուր ոչ թե այն առումով, որ վերջիններս, ինչպես Զարուհի Փոստանջյանն է որակում, դավաճան են ու մեղադրվում են իշխանությունների հետ համագործակցության կամ չգիտեմ ինչի մեջ.այլ այն,որ դավաճանություն կարող է որակվել ասենք քաղաքապետի ինագուրացիային մասնակցելը կամ ինչ-ինչ հարցերով ՀՀԿ հետ համագործակցության կողմ լինելը։ Վաղուց Հայաստանում պետք է գերիշխեր ռացիենալ մտածելակերպը, այն առումով, որ ամեն ինչ ու ամեն անգամ չէ, որ համագործակցելով իշխանությունների հետ, դու կարող ես դավաճանություն արած լինել։ Նախ սա քաղաքականություն է, ու ամենակարևոր հարցերում, բազմաթիվ դեպքերում անհաշտ մրցակիցները հանուն ընդհանուր շահի համագործակցել են։ Վերցնենք թեկուզ Բրիտանիան, որտեղ առկա էն բազմաթիվ դեպքեր երբ լեյբորիստներն ու պահպանողականները համագործակցում են, թեպետ գաղափարական առումվ իրար հակառակորդ են։ Դե իսկ ինչ մնում է Հայաստանում, այստեղ նման դեպքեր կան։ Ապրիլյան պատերազմի ընթացքում այն ժամանակվա Հայաստանի ամենառադիկալ ըննդիամդիր ուժը՝ ՀԱԿ-ը և նրա առաջնորդը իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ իշխանություններին ու անձամբ նախագահ Սերժ Սարգսյանին,սակայն դրանից հետո ԿՈնգրեսը չդադարեց լինել ընդդիմադիր։ Եվ մեծ հաշվով ամենակարևորը, փորձը ցույց տվեց, որ մերժելով ամեն մեկին ու ամեն ինչը, մեծ է հավանականություն մարգինալ դառնալու։ Եղածն էլ կորցնելու ու ի վերջո որպես քաղաքական սուբյեկտ քաղաքական ներկանպնակից վերանալու համար։ Մտածում են սրա մասին ծիրանականները թե ոչ, այս պահին դժվար է ասել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել