Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Գյումրին և գյումրեցիները, մենք՝ բոլորս, ունեցանք ուրախանալու և ցնծալու 2 կարևոր առիթ: Նախ՝ Արթուր Ալեքսանյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ ընդամենը երեկ ուշ գիշեր Մաշա Մնջոյանը հաղթեց «Արմենիա» հեռուստաընկերության «Հայաստանի ձայնը» նախագծում: Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ անմիջական հաղթողներին և վստահ փաստում, որ սա նոր Գյումրիի վերածնունդի և հարատևելու սկիզբն է: Անձամբ իմ կողմից վստահեցնում եմ, որ այս տարվա հաջորդ հաղթանակը լինելու է «Շիրակի» այդքան սպասված հերթական չեմպիոնական տիտղոսը: Ջանք և եռանդ չենք խնայելու: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր 2 հաղթողներին:

Հ.Գ. Իմ կողմից ուզում եմ Մաշային, որպես նվեր և համեստ գնահատական իր արված հրաշալի աշխատանքի, նվիրել մեկ երգի և մեկ տեսահոլովակի ձայնագրություն և նկարահանում, որը կկատարեն Հայաստանի լավագույն մասնագետները: 
Քեզ բարի ճանապարհ, Մաշա ջան, և մեծ բեմեր, հանուն Գյումրու, հանուն քո ապագայի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել