Panorama.am-ը գրում է.

Հայաստանում կան շատ մարդիկ, ովքեր հավատում են, որ ԵՄ-ն այս երկրում լավ գործ է անում:Սա մոտիվացի է մեր աշխատանքի համար: Սովորական քաղաքացիների կողմից աջակցությունը մեծ խթան է: Այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

«Իհարկե, մենք խոնարհաբար ընդունում ենք, որ կան մարդիկ, ովքեր չեն հասկանում՝ ինչ ենք ցանկանում մենք անել, սակայն մենք ուզում ենք, որ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ զգան մեր օժանդակությունը: Ես այստեղ չեմ եկել մասնակցելու հանրային քննարկման: Դա իմ դերը չէ, բայց շատ դրական է, որ արտաքին դիտորդը տեսնում է, որ Հայաստանը ներգրավված է կառուցողական քննարկումների մեջ: Մենք միշտ դրական տրամադրված կլիենենք տեսնելով, որ առանցքային հարցերի շուրջ լավ քննարկումներ կծավալվեն»,- ասաց բանախոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել