«Արտակարգ իրավիճակների նախարարության ԱԻՆ սեյսմիկ ծառայությունում կրճատումները և միավո­րումները դեռ չեն ավարտ­վել: Կրճատումները վերա­բերում են հարավային և հյուսիսային ՊՈԱԿ-ներին:
 
ՊՈԱԿ-ները վերամիավորումից հե­տո չեն ունենալու առանձին հաշվա­պահություն, առանձին կադրերի բաժին, լինելու են տարածքային կառույցի մեջ: Հիմնական գործա­ռույթներն ապահովող բաժինները շարունակելու են գործել:
 
«Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ օպտիմալացումը վա­ղուց հասունացած խնդիր էր: «Ոչ թե կրճատումների առումով, այլ որ­պեսզի ուժերը վերաբաշխվեին: Կրճատվող հաստիքների մեջ կան նաև թափուր հաստիքներ: Լավ չի, որ կային թափուր հաստիքներ, բայց երկար ժամանակ փորձ ար­վել է այդ հաստիքների վրա ներգ­րավել լավ մասնագետների, սա­կայն հնարավոր չի եղել անել, քա­նի որ չափազանց ցածր են աշխա­տավարձերը»,- ասաց Աշխեն Թովմասյանը նշելով, որ ակնկալում են, որ օպտիմալացման արդյունքում որոշ գումարներ կուղղվի աշխա­տավարձերի բարձրացմանը: Ըստ մեր զրուցակցի՝ կրճատումները դեռևս 2010 թվականից էր պլանա­վորված, սակայն ինչ-ինչ պատ­ճառներով հետաձգվում էր»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել