«Առաջիկայում Վ. Բրյուսովի անվան լեզ­վաբանական համալսարանը նոր ռեկտոր կունենա, մեր տեղեկություններով՝ այդ պաշտոնին կնշանակվի կրթության և գի­տության փոխնախարար Կարինե Հարու­թյունյանը: Իսկ ներկայիս ռեկտոր Գայանե Գասպարյանը կվերադառնա իր նախկին պաշտոնին՝ ամբիոնի վարիչ: Բանն այն է, որ Գասպարյանի պաշտոնավարման 5 տարին լրացել է, այժմ նոր մրցույթ պետք է հայտարարվի: Կմասնակցի Գասպարյանը, թե ոչ, չհաջողվեց ճշտել, նա չպատասխա­նեց մեր զանգին: Հիշեցնենք, որ Գ. Գաս­պարյանը 2012թ. ռեկտոր էր դարձել մեծ սկանդալի արդյունքում, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հեռացրել էր ռեկտոր Սուրեն Զոլյանին, ով երկար պայքարում էր իր իրավունքների համար: Նշենք, որ Կարի­նե Հարությունյանը փոխնախարար է 2010-ից, մինչ այդ ԿԳՆ-ում տարբեր պաշտոններ էր զբաղեցնում, մասնագիտությամբ ֆիզի­կոս է, անվանի գիտնական, կրթության նախկին նախարար Վիլիկ Հարությունյա­նի դուստրը:

 

Փոխնախարարի ամուսինն էլ Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպանն է: Թե երբ կլինի մրցույթը, ԿԳՆ-ից մեզ հայտնեցին, որ համալսարանը ՊՈԱԿ-ից դարձել է հիմնադրամ, ըստ այդմ պետք է սպասեն կառավարության որոշմանը, որից հետո պետք է ձևավորվի խորհուրդ, նոր հայտարարվի մրցույթ: Բրյուսովի անվան համալսարանից պարզեցինք, որ հունիսի 8-ին կառավարությունն արդեն որոշում կայացրել է, ըստ այդմ՝ եռամսյա ժամկե­տում պետք է ձևավորվի խորհուրդ, որից հետո հայտարարվի մրցույթ: Այժմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշա­նակվել Կարինե Հարությունյանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել