«Մեր տեղեկություններով, ԱԺ ընտրություններում պարտված Մուշեղ Պետոյանը պատրաստվում է քաղաքապետ դառնալ։ Համայնքների խոշորացման ծրագրով Արթիկին է միանալու 23 գյուղ, և առաջիկայում նոր ընտրություններ պետք է անցկացվեն։ Պետոյանը չհերքեց լուրը․ «Այո, ես ինձ տեսնում եմ ՏԻՄ ոլորտում, կուզենամ մեր ժողովրդին պիտանի լինեմ, համայնքների զարգացման համար իմ լուման ներդնեմ»։

 

Հիշեցնենք, որ աշնանն Արթիկի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Պետոյանը չնչին տարբերությամբ պարտվել էր Մխիթար Վարագյանին, որի հետ լարված հարաբերություններ ունի։

 

Նա գիտակցել է ԱԺ ընտրություններում պարտվելու պատճառը։ «Այդ ժամանակ կոնկրետ ես էի մեղավոր, շատ ինքնավստահ էինք, մնացածն էլ՝ արթիկցիները խաբվել են բառի բուն իմաստով, ԱԺ ընտրություններին ցույց տվեցին դա, երբ 8 հազար մասնակցությունից և 25 թեկնածուներից 3 հազար 500-ն ինձ են տվել, ես գիտեմ, որ արթիկցիներն իմ կողքին են»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել