«ԱԺ «Ծառուկյան» դաշինքի նորըն­տիր պատգամավոր Արթուր Մանուկ­յանի՝ ԲՀԿ-ական նախկին պատգամա­վոր Աբրահամ Մանուկյանի որդու հայ­տարարագիրը բավական ուշագրավ է: Նա ունի մեկ բնակարան, հասարակա­կան նշանակության մեկ շինություն, մեկ ավտոտնակ: Բացի այս, նա ունի երեք հատ ավտոմեքենա՝ «Bentley Continent AL 6.0», «BMW X5 4.6 IS» և «Gaz 311000»: Արթուր Մանուկյանը հայտարարագրել է, որ մեկ ընկերու­թյունում ունի 800 հազար դրամի չա­փով բաժնեմաս:

Իսկ պատգամավորի դրամական մի­ջոցները կազմում են 225 մլն դրամ, 620 հազար դոլար և 180 հազար եվ­րո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է երկու վայրից ստացած իր աշխատավարձը՝ տարեկան 2 մլն 310 հազար դրամ: Նշենք, որ Արթուր Մա­նուկյանը բազմաթիվ անգամ հայտն­վել է սկանդալային պատմությունների մեջ թմրանյութեր, ապօրինի զենք, զի­նամթերք և այլ մեղադրանքների շր­ջանակներում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել