Operativ.am֊ը գրում է․

Ռոլֆ Բուհոլթսը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաշատ փիրսինգներ արած անձ։ նա հայտարարել է, որ իր մարմնի վրա կան 453 փիրսինգներ։ Այս մասին գրում է «Life.ru»-ն։

Գերմանացի էքստերմալիստը միայն փիրսինգներով չի սահմանափակվել, նրա մարմինը ամբողջությամբ ծածկված է դաջվածքներով, մարմնից զատ դաջվածքներ են արված նաև նրա աչքերում։ Եվ չնայած երկաթների առատությանը իր մարմնի վրա Ռոլֆը գոհ է իր սեռական կյանքից և նշում է, որ այն իրեն ընդհանրապես չի խանգարում։

«Եթե այն ինձ խանգարեր, ես այդքան փիրսինգներ չէի անի»,- ասել է փիրսինգի սիրահարը։

Եվ այժմ հարց է ծագում՝ որտեղ է Ռոլֆը տեղավորում այդքան զարդերը, քանի որ դեմքի և բերանի շրջանում կա շուրջ 94-ը պիրսինգ։

Ռոլֆը առօրյայում որևէ խնդիր չի ունենում, միակ անհանգստությունը նա զգում է օդակայաններում, քանի որ կան երկրներ, որոնք չեն ընդունում մարդկանց ոչ ստանդարտ տեսքը։ Եվ նույնիսկ նրա հետ դեպք է պատահել, երբ նա մեկնելիս է եղել Դուբայ, իրավապահները նրան ձերբակալել են քանի որ մտածել են, որ նա զբաղվում է սև մոգությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել