Սպիտակաձավարը օսլայի և բուսական սպիտակուցների մեծ պարունակության շնորհիվ՝ խնամում է զգայուն մաշկը, շերտազատում է մահացած բջիջները, ձգում է կնճիռները:

Ներկայացնում ենք 4 բաղադրատոմս, որոնք շատ կհավանես:

Տնային պայմաններում երիտասարդացնող դիմակները կփոխարինեն կոսմետոլոգիական թանկարժեք պրոցեդուրաներին:

Գարեջրով դիմակ մաշկի նրբության համար

Բաղադրիչները՝

  • 2 ճ. գ. գարեջուր
  • 2 ճ. գ. սպիտակաձավար
  • 100 մլ կաթ
  • 1 թ. գ. բուսական յուղ

Կիրառումը՝

Սպիտակաձավարը եփիր կաթով, ավելացրու գարեջուրը և յուղը: Թող շիլան 5 րոպե թրմվի կափարիչի տակ:

Տաք խառնուրդը քսիր դեմքիդ, թող 30 րոպե, լվա տաք ջրով:

Սպիտակաձավարով սնուցող դիմակ

Բաղադրիչները՝

  • 2 ճ. գ. սպիտակաձավար
  • 1 ձվի դեղնուց
  • 1 թ. գ. մեղր
  • 1 թ. գ. ձիթապտղի յուղ

Կիրառումը՝

Բոլոր բաղադրիչները լավ խառնիր և քսիր մաշկիդ: Դիմակը թող մինչև ամբողջովին սառչի:

Սնուցող խառնուրդը լվա նախ տաք, ապա սառը ջրով:

Ձգող դիմակ

Բաղադրիչները՝

  • 25 գ սպիտակաձավար
  • 50 մլ յուղոտ սերուցք

Կիրառումը՝

Սպիտակաձավարը խառնիր սերուցքին մինչև համասեռ զանգված դառնալը: Սերուցքն ըստ ցանկության կարելի է փոխարինել թթվասերով կամ կարագով, բայց ամենից լավ է սերուցքը:

Դիմակը քսիր դեմքիդ մաքուր մաշկին, թող 15 րոպե: Զգուշությամբ մերսիր դեմքդ: Լվացվիր նախ տաք, ապա սառը ջրով:

Յուղով սկրաբ սպիտակաձավարով

Բաղադրիչները՝

  • 2 ճ. գ. սպիտակաձավար
  • 2 ճ. գ. ձիթապտղի յուղ

Կիրառումը՝

Ձեռքերդ ընկղմիր նախ յուղի, ապա սպիտակաձավարի մեջ: Մերսիր դեմքիդ մաքուր մաշկը:

Պրոցեդուրան մի քանի անգամ կրկնիր: Լվացվիր լվացվելու սովորական միջոցով:

Երիտասարդացնող դիմակները 40 տարեկանից հետո խորհուրդ է տրվում անել շաբաթական 3 անգամ 2 օրը մեկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել