Operativ.am-ը գրում է․

Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նրա կնոջը՝ Բրիջիթին, հանդիպման մասին խնդրանքով, որպեսզի քննարկեն «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Le Figaro»-ին:

Ինչպես հաղորդվում է, դերասանուհին բուսակերական ռեստորան է բացել և Մակրոնին հրավիրել բացման արարողությանը, «որպեսզի քննարկեն, թե ինչ կարելի է անել Ջուլիանի համար»:

Անդերսոնը նաև մի քանի միջազգային առաջնորդների հորդորել է վերանայել «WikiLeaks»-ի հիմնադրի գործը:

Նաև իր ֆոնդի կայքում Անդերսոնը նամակ է հրապարակել՝ «Ինչո՞ւ է իմ սիրտը Ջուլիանի հետ» վերնագրով, որտեղ նշում է, որ Ֆրանսիան կարող է քաղաքական ապաստան տալ Ասանժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել