Tert.am-ը գրում է.
Երևանին ամենամոտ գտնվող զբոսաշրջային վայրերից մեկի՝ Գառնի համայնքի ճանապարհները չեն վերանորոգվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ահազանգեց Գառնու բնակիչ Արուսյակ Այվազյանը: Նա նկատեց, եթե անգամ որոշ հատվածներում աշխատանքներ են տարվում, միևնույն է՝ անորակ է արվում:

«Տուրիստները հիմա շատ են, այդքան եկամուտ է գալիս, բայց չեն վերանորոգում: Ողջաբերդում տուրիստական ավտոբուսները, կարելի է ասել, ջարդվում են, ծռմռվում են»,- ասաց նա՝ հավելելով, որ ճանապարհներից միշտ դժգոհել են, սակայն այս թեմայով Գառնի համայնքի ղեկավարի հետ քննարկում չեն ունեցել:
Արուսյակ Այվազյանը Գառնին համարում է զբոսաշրջության լավ հենք, սակայն զբոսաշրջությունը զարգացնելու հետ կապված այլ խնդիր էլ է տեսնում: Նրա հիմնական մտավախությունները կապված են Գառնու անապատացման հետ. ըստ նրա՝ Գառնու կիրճը վտանգված է:

«Ազատի ջրամբարն ունենալով՝ օրենքով պետք է զարգացնեն զբոսաշրջությունը։ Մինչդեռ Ազատի ջրամբարից վերև գտնվող Ազատ գետը չորացնում են՝ 4 կմ վերև լցնում են խողովակները: Եթե այդ հատվածն անապատացավ, ջերմաստիճանը կբարձրանա, ու գյուղը կանապատանա, Ազատի ջրամաբարն էլ կճահճանա: Սրա հետևանքով ոչ թե զբոսաշրջությունը կզարգանա, այլ հակառակը կլինի՝ գնալով կմարի: Սա չեն գիտակցում ու 1200-1300 հեկտարի համար ոչնչացնում են, սակայն Ազատի ջրամաբարն ինքնահոսի եղանակով ջրում է մոտ 7100 հեկտար: Սա հանցագործություն է, ավելին՝ պետական դավաճանություն»,- շարունակեց Այվազյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել