Newmag-ը գրում է.
Ձեզ հավանաբար հարցրել են, թե ինչպիսի՞ն եք տեսնում բաժակը՝ կիսով չափ լիքը, թե՞ կիսով չափ դատարկ: Ու ասում են, թե ձեր պատասխանը ցույց է տալիս՝ կյանքում լավատե՞ս եք, թե՞ հոռատես:

Այս հարցը տալիս հենց լավատեսական պատասխանի ակնկալիքով, քանի որ մեզ շրջապատող աշխարհում բոլորը նախընտրում են հենց լավատեսներին, նույնիսկ ազգերի երջանկության վարկանիշներ են ստեղծվել, իսկ լրատվամիջոցները քարոզում են՝ լավատեսությունը դրական է անդրադառնում առողջության վրա: Այնպես որ, հայտնի հարցին պատասխանեք, թե բաժակը լիքն է, հակառակ դեպքում ռիսկը մեծ է, որ վատ տպավորություն կթողնեք:

Հազվադեպ է պատահում, որ այս հարցին ճիշտ պատասխանեն: Իրականում բաժակը ոչ կիսով չափ լիքն է, ոչ կիսով չափ դատարկ, կամ հակառակը՝ և կիսով չափ լիքն է, և կիսով չափ դատարկ: Բաժակը շարունակվող փոխփոխության վիճակում է: Ինչպես Շեքսպիրն է գրել Համլետում` Լավ կամ վատ ոչինչ չկա, մարդիկ են այս կամ այն կերպ մտածելով իրերն այդպիսին դարձնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել