Newmag-ը գրում է.
 Խորհրդարանում սկսվում են կառավարության նոր ծրագրի քննարկումները, որի հիմքում Նախագահի` մայիսի 18-ի ելույթն է, ՀՀԿ ու ՀՅԴ նախընտրական ծրագրերը: Ծրագիրը բաղկացած է չորս բաժնից` պետական կառավարում-իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն-պաշտպանություն, տնտեսական առաջընթաց և սոցիալական ոլորտ: Եվ բոլորը միասին` կայուն զարգացում երաշխավորող փաստաթուղթ:

Ահա գլխավոր փոփոխությունները, որ նախատեսում է կառավարության հնգամյա ծրագիրը

  • Խնդիր է դրվում տնտեսական աճի տեմպն այն աստիճան բարձրացնել, որ կրճատվի Հայաստանի ու զարգացած երկրների` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշների տարբերությունը: Ֆիքսվում է միջինը տարեկան 5 տոկոս աճ:
  • «Դուինգ բիզնեսի» վարկանիշում Հայաստանը դիրքավորել լավագույնների մեջ` 13 հորիզոնականով առաջ գնալով. հիմա 38-րդ տեղում ենք, կլինենք 25-րդում:
  • Նվազագույն աշխատավարձը 5 տարում կբարձրանա 25 տոկոս ու կհասնի մոտ 70 հազարի:
  • Աղքատությունը 12 տոկոս կնվազի: Հիմա 30 է:
     Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել