Tert.am-ը գրում է.
Քրեակատարողական հիմնարկների հագեցվածությունը սարքավորումներով, իրոք, որոշ առումով խնդրահարույց է, բայց այնպես չէ, որ միայն ջերմաչափ ու ճնշում չափող սարքեր են առկա: Նման տեսակետ է հայտնել արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Փոխնախարարի խոսքով՝ սարքավորումներով բավականաչափ հագեցած են «Դատապարտյալների հիվանդանոցը», «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողականները, բայց կառավարությունը քաջատեղյակ է հագեցվածության խնդրից:
«Այս առումով մենք ոչ թե ծրագրեր ենք մշակում և հայտարարում, այլ կարող ենք արդյունքների մասին ասել, որ բոլոր քրեակատարողական հիմնարկներում առողջության առաջնային պահպանման սարքավորումների մասով միջազգային գործընկերների հետ աշխատել ենք, և թերևս հուլիսի կեսերին մենք բոլոր քրեակատարողական հիմնարկներում կունենանք ամբողջությամբ հագեցած առողջության առաջնային պահպանման կենտրոններ՝ բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, ավելի լավ հագեցած, քան ցանկացած պոլիկլինիկա կամ առողջության պահպանման կենտրոն»,-ասել է Սուրեն Քրմոյանը:

Նրա խոսքով՝ խնդիրը դրված է ՔԿՀ-ների և Արդարադատության նախարարության առջև, որպեսզի ՔԿՀ-ներում սարքավորումները և բուժօգնությունը լինեն առնվազն նույն մակարդակի, ինչ քաղաքացիական հիվանդանոցներում: Միջազգային չափանիշներով նախատեսվում է պատշաճ պայմաններ ապահովել ՔԿՀ-ներում, որպեսզի այնտեղ գտնվողը չզրկվի այլ իրավունքներից, այլ զուտ պատիժը կրի:

«Իսկ, թե ինչու մինչև հիմա չկան այդ պայմանները, որովհետև սա նյութական խնդիր է նախ և առաջ, ռեսուրսների հետ է կապված, քանի որ լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար: Տարիների ընթացքում քրեակատարողական վարչությանը հատկացված միջոցների շրջանակներում, խնայողությունների հաշվին ձեռք ենք բերել սարքավորումներ, ինչպես նաև առողջապահական համակարգն է օգնել, օրինակ՝ տուբերկուլյոզի բուժման ռենտգեն սարքավորումներով»,-հայտնել է արդարադատության փոխնախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել