Tert.am-ը գրում է.

ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է, որ հակամարտության կողմերը կշարունակեն քաղաքական երկխոսությունը: Այդ մասին Բաքվում հայտարարել է ռուս համանախագահ Իգոր Պոպովը, գրում է ԱՊԱ գործակալությունը:


«Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում մենք քննարկումներ ենք անցկացրել քաղաքական երկխոսության վերսկսման առնչությամբ: Այդ քննարկումների արդյունքներով կարելի է գալ եզրակացության, որ երկու երկրների նախագահները հանդես են գալիս խաղաղ բանակցությունների շարունակման օգտին»,- ասել է ռուս դիվանագետը:


Պոպովը նշել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոր ափսոսանք են զգում առաջնագծում վերջին դեքպերի առնչությամբ:


Դիվանագետը նշել է, որ քննարկել է վերջին օրերին առաջնագծում լարվածությունն Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել