Panorama.am-ը գրում է.

Տուլայի շրջանում վթարի ենթարկված երթուղային միկրոավտոբուսն իրականացրել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

«Ուղևորափոխադրումն իրականացվել է «Իվեկո» մակնիշի մեքենայով։ Այն պատկանել է «Քոչար տրանս տուր» ՍՊ ընկերությանը»,-այս պահին ունեցած տվյալները փոխանցեցին նախարարությունից:

Հիշեցնենք, որ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն արգելվում են: Կանոնավոր ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել նախարարության կողմից հայտարարված մրցույթում հաղթող ընկերությունները:

Այս տարվա ընթացքում՝  հունիսի առաջին տասնօրյակը ներառյալ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելու համար ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ կազմվել է 80 արձանագրություն, որից 13-ը՝ ընթացիկ ամսում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել