Tert.am-ը գրում է.

Մեր առաջ թիրախավորել ենք առաջիկա 5 տարում արտահանման ծավալը համախառն ներքին արդյունքում հասցնել 45 տոկոսի: Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսպիսի հայտարարություն է արել «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում:

Նրա կարծիքով՝ դա իրատեսական թիվ է: Դրան ոչ միայն հասնելու են, այլ ակնկալիքներ կան, որ կարող են ավելի բարձր արդյունքի հասնել:

«Ակնկալիքները վերաբերում են ապրանքների և ծառայությունների ծավալին: Առաջին խումբը, որի մասով մենք ծրագրավորել ենք առաջիկա 5 տարում ներդրումներ անել ու զարգացում ապահովել,  հանքարդյունաբերությունն է:  Այս ոլորտը սահմանափակ է, երկարատև զարգացում չի կարող ունենալ, սակայն առաջիկա տարիներին տեսնում ենք այս ոլորտի զարգացումներ, այս տարի մեկնարկել է նոր ծրագիր»,-տեղեկացրել է նախարարը:

Զարգացման հեռանկար ունեցող երկրորդ խումբն, ըստ Սուրեն Կարայանի, վերամշակող արդյունաբերությունն է: Վերջին 4-5 ամիսների ընթացքում արտահանման հաշվեկշիռը և արտահանման աճի հիմնական մասը ապահովվում է մշակվող արդյունաբերության հաշվին:

«Եթե նայենք վիճակագրությանը, որը հրապարակվել է առաջիկա 4 ամիսների ընթացքում, ապա կարող ենք արձանագրել, որ 12.9 տոկոս արդյունաբերության աճ է եղել, իսկ մշակվող արդյունաբերության աճը 17.2 տոկոս է եղել: Առաջին անգամ է, որ այդ 12.9 տոկոս աճի մեջ 9.8 տոկոսը մշակվող արդյունաբերության հաշվին է»,-պարզաբանել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել