Life.panorama.am-ը գրում է.

Հունիսին 20-ին եգիպտական «Air Cairo» ավիաընկերությունը դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան կիրականացնի առաջին կանոնավոր չվերթը Շարմ Էլ Շեյխից և Հուրգադայից։ 

Ամբողջ տարվա ընթացքում կանոնավոր չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ շաբաթական 2 անգամ: Առաջին կանոնավոր չվերթը Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի Երևանի ժամանակով առավոտյան 8․00-ին։

ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուր-օպերատորը տեղեկացնում է, որ առաջին չվերթով Հայաստան են ժամանելու Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտների բացառիկ դեմքեր՝ Հայ դատի ատենապետներ ու Հայ կաթողիկե համայնքի, ինչպես նաև դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և հայտնի լրագրողներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել