Tert.am-ը գրում է.

Հունիսի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքներով՝ Նոր Հաճնում հաղթել է գործող քաղաքապետը, իսկ Շիրակի մարզի Կարմրաքար համայնքում գյուղապետ է ընտրվել 14 ձայնով:

Նոր Հաճնի գործող քաղաքապետ, հանրապետական Գագիկ Մաթևոսյանը հաղթել է՝ ստանալով 3073 քվե: Նրա մրցակից, Նոր Հաճնի նախկին քաղաքապետ, «Ուզբո» մականունով Արմեն Քեշիշյանն ստացել է 1319 քվե:

Հիշեցնենք, որ մամուլն անդրադարձել էր Նոր Հաճնի քաղաքապետի ընտրություններին՝ նշելով, որ նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը քաղաքապետ աշխատելու տարիներին՝ 2005-ին, օրը ցերեկով փողոցի բանուկ հատվածում յոթ փամփուշտի կրակոցով գնդակահարել էր ընկերոջը՝ Արզնիի էլցանցի տնօրեն Աշոտ Մխիթարյանին, ով ցանկացել էր շինություն կառուցել մի վայրում, որի վրա աչք էր ունեցել Քեշիշյանը: Վերջինիս թեպետ առաջադրվել է Քր. օր. 104 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք (սպանություն), որը նախատեսում է ազատազրկում 6-12 տարով, սակայն նա 3 տարի է պատիժը կրել:

Հիշեցնենք, որ  հունիսի 18-ին հանրապետության մի շարք համայնքներում անցկացվել են համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ. Կոտայքի մարզի Նոր Հաճնում՝ քաղաքապետի,  Կոտայքի մարզի Պռոշյան, Արմավիրի մարզի Տարոնիկ,   Արագածոտնի մարզի Մեծաձորում, Արարատի մարզի Սուրենավանում, Շիրակի մարզի Հովիտ, Բայանդուր, Կարմրաքար,  Արագածոտնի՝ Սաղմոսավան համայնքներում՝ գյուղապետի, իսկ  Գեղարքունիքի Ազատ համայնքում ավագանու անդամի ընտրություններ:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել