Tert.am-ը գրում է.

Թուրքիայի Մեջլիսի Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը Պոլսո պատրիարքի ընտրություններում կաջակցի այն թեկնածուին, ով կկանգնի համայնքի կողքին, կզարգացնի համայնքը:

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց. «Ես դեռ չգիտեմ էլ, թե ով կլինի թեկնածու: Մենք կարիք ունենք, որ հոգ տարվեն մեր դպրոցները, մեր հաստատությունները, մեր հիմնադրամները: Նա, ով կկարողանա այս խնդիրներով զբաղվել Թուրքիայում, ես կաջակցեմ նրան»: 

Սելինա Դողանը նշեց, որ հավանական է, որ երկար տարիներ Պոլսո պատրիարքի փոխանորդ նշանակված և համայնքի դժգոհությունն առաջացրած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր թեկնածությունն ընտրություններում առաջադրի, սակայն, իր կարծիքով, նա ընտրվելու հնարավորություն չունի: 

Հիշեցնենք, որ 2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն էր ուղարկել, որով իրավաբանորեն անհնար էր համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին էր ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել