Լոնդոնի արևմուտքում բարձրահարկ շենքում հրդեհի հետևանքով անհետ կարածների թիվը 58 է: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագողներին ասել է Լոնդոնի ոստիկանության ներկայացուցիչ Ստյուրատ Քանդին:

«Ցավոք, ներկայումս (հաշվվում է) այդ գիշեր Grenfell Tower-ում 58 անհետ կորած կա և նրանք, ովքեր, ենթադրաբար, զոհվել են»,- ասել է Քանդին:

Նրա խոսքով՝ կորածների թվում է 30 զոհ, ում մասին ավելի վաղ էր հաղորդվում: Քանդին նշել է, որ այդ մարդիկ տանն են եղել հրդեհի գիշերը և ենթադրաբար, բոլորը զոհվել են:

Հրդհեը Լոնդոնի 24-հարկանի սոցիալական բնակելի շենքում բռնկվել է լույս չորեքշաբթի գիշերը: Առնվազն 30 մարդ է զոհվել (ԶԼՄ-ները հայտնում են 70 հոգու մասին), 24 տուժածներ հիվանդանոցներում են, նրանցից 12-ը կրիտիկական վիճակում է: Հրշեջների հաղորդմամբ՝ մոտ 120 ընտանիք կարող էր տուժել հրդեհից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել