Արմավիան Հայաստանի տնտեսական, ավելի ճիշտ հարկաբյուջետային քաղաքականության միկրոմոդելն է, որի սնանկացումը զարմանալի չէ, երբ հասկանում ես, թե ինչպես էր այն կառավարվում: Ու խոսքը վատ կառավարման մասին չէր, այլ սեփական հաճախորդների վերաբերմունքը: Արմավիան որոշ ընտրյալների ձրի տոմսեր էր աջ ու ձախ բաժանում, լավություններ էր անում հազար ու մի հոգու, ու այդ ամեն իհամար վճարում էին նրա այլ՝ խծբ չհանդիսացող ու քաղաքական հովանի չունեցող հաճախորդները: Ու այդ իսկ պատճառով էլ տոմսերի գները, չնայած եղած արտոնության, անբնական թանկ էին:
Այդպես էլ մեր բյուջեն է, հարկերը բարձր են, բայց հարկատուների հաշվին բյուջեն աշխատում է ոմանց համար որպես բարեգործական հիմնադրամ: Պ. Հայրիկյանի 20 մլն դրամը դրա վառ, թեկուզ չնչին ցուցադրությունն է ընդամենը: Հարկատուների հաշվին բարեգործություն անող բյուջեն, Արմավիայի նման, մի օր սնանկ է ճանաչվելու:

Բուն մասնագիտությամբ տնտեսագետ քաղաքագիտության էլեկտրիկի նոթերից ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել