«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ապագա կնոջ՝ Անտոնելա Ռոկուցոյի և ընկերների հետ հանգիստն է վայելում Իբիցայում:

 Երեկ Մեսսին իր սիրելիի, Լուիս Սուարեսի, Սեսկ Ֆաբրեգասի և նրանց կանանց ընկերակցությամբ երեկո է անցկացրել ռեստորաններից մեկում:

«Juezcentral» ինտերնետ-պարբերականը լուսանկար է հրապարակել, համաձայն որի ֆուտբոլիստը խելահեղ հաշիվ է փակել ռեստորանում: Հաշիվը լուսանկարել է ռեստորանի աշխատակիցներից մեկը:

 Դրանում ներառված է եղել 27 պիցցա, 7 բուրգեր, մրգի 4 զամբյուղ, 41 շիշ «Dom Perignon» շամպայն: Ընդհանուր առմամբ, հաշիվը 37,330 եվրո է կազմել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել