Իրանում կանանց շրջանում տարածված է նինձյուցու ճապոնական ռազմարվեստը, որը ներառում է սեփական ռազմական տեխնիկաներ, լրտեսական արվեստ, գոյատևման մեթոդներ և այլն:
Նինձյուցու մարտարվեստի ուսուցման ակումբը բացվել է 1989թ.: Այն գտնվում է Թեհրանից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ջուհին ամրոցում: Հիմնադրման տարվանից ի վեր տասնյակ հազարավոր իրանուհիներ են այստեղ մարզվել, որպեսզի դառնան կին-նինձաներ:Նրանք սովորում են սուր, նունչակի գործածել, թռչել, թաքնվել լեռներում և «առանց շշուկի թռցնել թշնամու գլուխը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել