Life.panorama.am-ը գրում է.
 Հայաստանի Հանրապետության օրհներգի շուրջ ծավալված վերջին օրերի խոսակցությունները շարունակում են թեժանալ: Life.panorama.am-ը լսել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Շուշան Պետրոսյանի կարծիքը:

 - Վերջին օրերին բավականին շատ է քննարկվում մեր օրհներգը փոխելու հարցը: Ոմանք նշում են, որ «Մեր հայրենիք» երգը սխալ երաժշտական կառուցվածք ունի, մյուսներն էլ հակադարձում՝ պնդելով, որ մենք հենց այս օրհներգով ենք հաղթանակներ ունեցել: Հետաքրքիր է` ինչ կարծիք ունեք այս թեմայի շուրջ:

- Անշուշտ այսօրվա օրհներգը խորհուրդ ունի այնքանով, որ մեր անկախության ձեռքբերման ճանապարհի ուղեկիցն էր։ Բայց մենք արդեն 25 տարեկան ենք, հետևաբար ինչ-որ որոշումներ, փոփոխություններ կայացնելիս լուծումները ծանրակշիռ պետք է լինեն։

- Շառլ Ազնավուրի հայտարարությունը, ըստ որի ցանկանում է, որ «Քեզ համարՀայաստան» երգը դառնա ՀՀ օրգներգը, կրկին նոր ալիք բարձրացրեց: Արդյոք կո՞ղմ եք այս կարծիքին:

- Չի կարող «Քեզ համար Հայաստան» երգը լինել ՀՀ հիմնը, չի կարող ի հիշատակ ողբերգության գրված երգը մեր փորձություններ անցած, դեռևս պատերազմող հայրենիքի օրհներգը լինել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել