Tert.am-ը գրում է.
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, Tert.am –ի հետ զրույցում  անդրադառնալով ադրբեջանական կողմի վերջին սադրանքներին, որի արդյունքում երեկ և այսօր արցախա–ադրբեջանական շփման գծում զոհվել է 4 զինվոր, նշեց, որ այլևս բավ է, հայկական կողմը պետք է գնա Իսրայելի ճանապարհով: Հատուցման, 1-100 –-ի հարաբերակցությամբ ադրբեջանական կողմին զոհեր պատճառելով, ինչի համար չպետք է խնայվի անգամ քաղաքացիական բնակչությունը: 
-Պարոն Համբարյան,  Ձեր ֆեյսբուքյան գրառման մեջ, անդրադառնալով մեր վերջին 4 զոհերին, գրել էիք, թե արդեն բավ է, մենք պետք է որդեգրենք հրեաների տակտիկան և 1- 100 հարաբերակցությամբ ոչնչացնենք ադրբեջանցիներին: Այս առաջարկի տակ կա՞ն այլ, ռացիոնալ հիմնավորումներ, բացի հայրենասիրական շարժառիթներից: Սա ի՞նչ կտա մեզ:

- Ուրեմն ասեմ՝ խնդիրը հետևյալն է, մենք տեսնում ենք, որ պաշտոնական Բաքվի համար իր զինվորականների զոհվելը բացարձակ ոչ մի նշանակություն չունի: Իլհամ Ալիևը և Զաքիր Հասանովը ադրբեջանցի ասկյարների զոհվելը բացարձակ սրտին մոտ չեն ընդունում, առավել ևս, այդ մասին տեղեկատվությունն Ադրբեջանում գաղտնի է պահվում, և հասարակությունը շատ քիչ է տեղեկանում, թե ինչ է տեղի ունենում առաջնագծում , և որ ադրբեջանական սադրանքներին հայկական կողմը մի քանի անգամ ավելի հզոր հարված է հասցնում: Այսինքն՝ այն, որ մենք փորձում ենք ադրբեջանցիներին ռևանշի միջոցով կամ ավելի հզոր հարվածներ, դաժան պատասխաններ տալու միջոցով տեղը դնել, ոչ մի արդյունք չի տալիս: Եվ արդյունք չունի արդեն երկար ժամանակ: Հիմա պետք է ուղի փնտրել, թե ինչպես կարելի է Իլհամ Ալիևին պարտադրել, որպեսզի վերջինս վերջ տա իր ահաբեկչական գործողություններին: Եվ այս առումով է, որ մենք հեծանիվ չենք կարող հնարել, քանի որ աշխարհում շատ վաղուց նման սանձարձակների ու ահաբեկիչների դեմ պայքարի միջոցը գտնվել է: Այս բնագավառում ամենապրոֆեսիոնալն Իսրայելն է, որն իր մոտ 70 տարվա պատմության մեջ միշտ առնչվել է ահաբեկչական գործողություններին։ Իսրայելում շատ լավ հասկացել են, որ ահաբեկչության դեմ ամենալավ միջոցը հակառակ կողմից առանց որևէ մեկին  խնայելու հարված հասցնելն է՝ լինի քաղաքացիական բնակչություն, թե ահաբեկիչներ: Ահաբեկիչներն առանց այդ էլ իրենց պատիժը ստանում են: Ընդհուպ այն աստիճանի, որ նրանց տներն Իսրայել պետության կողմից վերահսկվող Պաղեստինի տարածքներում ավերվում են ամբողջությամբ, և նրանց ընտանիքները տարահանվում են: Այսինքն՝ եթե պաղեստինցի ահաբեկիչները հարված են հասցնում, Իսրայելն առանց վարանելու հարվածներ է հասցնում քաղաքացիական բնակչությանը:

-Այսինքն՝ Դուք առաջարկում եք, որ մերոնք էլ ադրբեջանական քաղաքացիական անձանց հարվածներ հասցնե՞ն:
-Ես առաջարկում եմ, որպեսզի մերոնք սարսափելի հարվածներ հասցնեն Ադրբեջանի և Արցախին սահմանակից շրջաններում խիստ բնակեցված տարածքներին, որպեսզի վերջիններս պարտադրեն իրենց պաշտպանության նախարարությանը վերջ տալ սադրանքներին և պահպանել զինադադարը: Այլ տարբերակ էլ չկա: Ընդամենը ժամեր առաջ ադրբեջանցիները հերթական հայ զինվորին  են սպանել:

-Մենք, վերջապես, հասել ենք նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսել է հասցեական հայտարարություններ է արել՝ շփման գծում դիվերսիաների համար դատապարտելով ադրբեջանական կողմին: Եվ գաղտնիք չէ, որ միջազգային հանրության ու  համանախագահության մոտ կա համակրանք  ոչ ահաբեկչական ՝հայկական կողմի հանդեպ: Արդյո՞ք քաղաքացիական բնակչությանը հարվածելը  չի վնասի մեզ ու չի բերի հասցեական դատապարտող հայտարարություններ:

-Միջազգային հանրությունը կանգնում է այն ուժի ու երկրի կողմը, որն ուժեղ է: Ուժեղներին ու հաղթողներին չեն դատապարտում: Նույն միջազգային հանրությունը, նույն Մինսկի խումբը, որը վերջերս առաջին անգամ դատապարտեց Ադրբեջանին՝ նշելով, որ ադրբեջանական կողմն է զինադադարը խախտել, և հայկական կողմը պատասխանել է, մինչև հիմա բերանը ջուր է առել, երբ երկու օրվա մեջ 4 մարդ է զոհվել: Մինսկի խումբը լռում է: Եվ պետք է ասեմ, որ ամեն անգամ, երբ Մինսկի խումբը գալիս է տարածաշրջան, նման սադրանքներ են կազմակերպվում: Եվ ես, ընդհանրապես, գտնում եմ, որ հայկական կողմն արդեն շատ քիչ պետք է ուշադրություն դարձնի Մինսկի խումբ կոչեցյալի վրա: Էդ որտեղ էին Մինսկի խմբի համանախագահները, երբ Ադրբեջանը ապրիլին սանձազերծեց պատերազմ, և մենք ունեցանք 100-ից ավելի զոհ:  Հայկական զինտեխնիկան ոչնչացրեցին, իրենք գրեթե չարձագանքեցին, հիմա դրա համար պետք է շատ ուրախանա՞նք: Ոչ մի ուրախանալու բան էլ չկա, նույն Մինսկի խմբի համանախագահ երկրները 1 տարուց ավել է չեն կարողանում ադրբեջանական կողմին պարտադրել,  որպեսզի վերջինս ի կատար ածի Վիենայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց տակ ստորագրել են նաև իրենք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել