Քիչ առաջ Սուրբ Մարիամ եկեղեցում տեղի ունեցավ երգիչ Մհերի և Արմինեի պսակադրությունը: Արմինեին եկեղեցի ուղեկցեց  հայրը: BlogNews.am-ի հետ զրույցում երգչի պրոդյուսեր  Գեորգի Հարությունյանը մի քանի մանրամասներ պատմեց. Մհերը և Արմինեն երաժշտական քոլեջում են ծանոթացել, վեց ամիս ընկերություն անելուց հետո որոշեցին պսակադրվել:

Գեորգին  նշում է, որ նշանադրության արարողություն ևս եղել է, իսկ այսօր անցկացվեց նաև ԶԱԳՍ-ի արարողությունը: Մհերի հարսանիքի քավորը երգիչ Վրեժ Կիրակոսյանն էր: Հարսանեկան խնջույքը տեղի կունենա Բելաջո ռեստորանում:

Ի դեպ՝ զույգը հարսանիքից հետո մեկնում է Իսրայել՝ մեղրամսի:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Շուշանիկ Անտոնյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել