«Ազատ հայրենիք» կուսակցությունը գտնում է, որ նոր պատերազմ սկսվելու դեպքում ՀՀ Ազգային ժողովը անմիջապես օրակարգ պետք է մտցնի Արցախի անկախության ճանաչման հարցը:

Անդրադառնալով «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ի աշխատանքներին այս մասին՝ ասել է ԱՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

«Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սկսելու դեպքում Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելով՝ ՀՀ-ն դառնում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»,- ասել է Ա. Թովմասյանը և հավելել, որ հարցը ֆորումի քննարկման օրակարգում է:

Խոսելով Արցախի և Հայաստանի միջկուսակցական հարաբերությունների մասին՝ Ա. Թովմասյանը նշել է, որ դրանք գտնվում են գործնական մակարդակի վրա, իսկ նման ֆորումները հնարավորություն են տալիս առկա խնդիրների վերաբերյալ հստակեցնել բոլոր տեսակետները և գտնել արդյունավետ լուծուման տարբերակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել