Tert.am-ը գրում է.
 Արդեն ժողովրդի փոխարեն մեքենաներն են շարժվում քաղաքում, ժողովուրդը տեղ չունի, մի կերպ պետք է ճանապարհներ գտնենք ու դուրս գանք մեքենաների արանքից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Երևանի Պուշկին և Փարպեցի փողոցների անցորդները և տեղի բնակիչները:

Նշված փողոցների խաչմերուկում մեքենաներն այնպես էին կայանել, որ հետիոտների տեղաշարժման համար նեղ հատվածներ էին մնացել:

«Միանշանակ դժվարություններ են ծնվում, որովհետև այսպես որ կայանում են մեքենաներն, անկախ ամեն ինչից, խանգարում են: Ժողովուրդը գալիս-գնում է, ոչ մի հարմարություն չկա: Բացի այդ, քաղաքի պատկերն է փոխվում, տեղից էլ մեր Երևանը արդեն փոխվել է: Դրսից մեկը գալիս է, չի պատկերացնում, որ մայրաքաղաք է»,- ասաց անցորդներից մեկը:

Տեղի բնակիչներից մեկն էլ նշեց, որ անհարմարություններ ստեղծվեցին այն ժամանակ, երբ խաչմերուկում սկսեց սուպերմարկետ գործել: Սուպերմարկետի տնօրինությունը նույնպես համաձայնեց, որ խաչմերուկում կայանված մեքենաները անցորդների, հաճախորդների համար անհարմարություններ են առաջացնում, բայց դրանք հարակից շենքերի բնակիչների մեքենաներն են. «Չենք կարող ասել, որ տվյալ տեղում չկայանեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել