Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ին երգչուհի Ջուսը հայտնեց, որ երեկ կայացել է իր ամուսնալուծության գործով առաջին դատական նիստը, որին նրա ամուսինը՝ Վահագն Մանուկյանը, չի կարողացել մասնակցել որպես պատասխանող կողմ՝ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու պատճառով: Մեզ հետ զրույցում Ջուսը նշեց, որ ամուսինը իրեն չի կարողացել զսպել, երբ ինքը հայտնել է, որ ոչ մի ընդհանուր բան չունի նրա հետ: Այդ ժամանակ Վահագն Մանուկյանը տեղից բղավել է՝ նշելով «Որ հետս քնում էիր, լա՞վ էր, որ հետս քնում էիր, ունեի՞ր ընդհանուր բան, իսկ հիմա սե՞նց»:

Ջուսի խոսքով՝ ամուսնու նման պահվածքի պատճառը նրան ստիպում է էլ ավելի արագացնել բաժանությունը.

«Ինչպես շատերը գիտեն՝ բաժանության որոշումը իմն էր, ինքս եմ դիմել դատարան, քանի որ Վահագնը չէր ուզում նորմալ ճանապարհով դա ընթանար: Հիմա չգիտեմ՝ ինչով բացատրեմ երեկվա իր պահվածքը դատարանում, հավանաբար տղամարդկանց, երբ թողնում ես, նրանք սկսում են չարանալ քո նկատմամբ կամ պաշտպանողական ռեակցիա ցուցաբերել»,- նշեց Ջուսն ու շարունակեց.

«Առաջ զանգում էր, վատ խոսքեր ասում, հայհոյում, բայց երբ դիմեցի ոստիկանություն, այլեւս չէր զանգում, միայն այսօր դատական նիստի ժամանակ, երբ ասացի, որ ոչ մի ընդհանուր բան չունենք, նա նստած տեղից շատ վատ բաներ ասաց»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել