Մեզ հարկավոր է վերջնական հետևություններ կատարել առ այն, որ ներկայումս միջազգային հանրությունը որոշիչ դեր չի կարող խաղալ արցախյան սահմանային միջադեպերի կանխման և, առհասարակ, հակամարտության կարգավորման հարցում օբյեկտիվ արձագանքման ու գնահատականների առնչությամբ։ Հարավսլավական-ալբանական սցենարի կրկնություն դժվար թե միջազգային հանրությունը թույլատրի Արցախի պարագայում, քանի որ դա տեղի կունենա ՌԴ սահմանների անմիջական հարևանությամբ։ Իսկ նման սցենարային իրավիճակ կարող է ստեղծվել միայն արտաքին հիմնական դերակատարների տեսանկյունից, պայմանական ասած, հնարավորինս «չեզոք գոտիներում»։
Ուստի, ամենևին էլ նպատակ չունենալով ռազմատենչ կոչեր ու հայտարարություններ անելու, հակամարտության ելքը, այնուամենայնիվ, առաջիկայում կշարունակի լուծվել միմիայն ռազմական ճանապարհով։
Իսկ ստեղծված իրավիճակում հակառակորդին հնարավորինս երկարաժամկետ լռեցնելու համար հարկավոր է հասցնել խորքային հարվածներ` պատճառելով մարդկային, տարածքային և նյութական լուրջ կամ աննախադեպ կորուստներ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1974307006133237&id=100006618695607&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել