ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել գիշերը ահմանին տիրող իրավիճակի առնչությամբ:

«Գիշերն անցել է համեմատաբար հանգիստ, կրակոցներ շատ չեն եղել»,- գրառել է ՊՆ մամլո խոսնակը:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդի արձակած հաստոցավոր հակատանկային նռնականետից զոհվել էին ժամկետային զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել