«Ադրբեջանում նկատվում է ալիևյան  վարչակարգի  կողմից իրավիճակի  հանդեպ վերահսկողության կորուստ։  Ալիևի գործողություններն  ավելի են հեռանում  տրամաբանությունից։ Դա են փաստում նրա կնոջ  նշանակումը  փոխնախագահի  պաշտոնում,  Թբիլիսիում  ընդդիմադիր  լրագրողի առևանգումը»,- «Առավոտ»-ի  հետ զրույցում  ասել է  թուրքագետ  Ռուբեն Սաֆարյանը։

Նրա բնորոշմամբ՝ այս և  մի շարք  այլ գործոններ  ազդում են  Ադրբեջանի  կողմից  Արցախի սահմանին  իրականացնելու  հավանականության վրա։  «Արևմուտքի և Մինսկի խմբի կողմից  ճնշումն Ալիևի վրա ուժեղանում է, երկրի ներսում  էլ նա չի կարողանում  լիակատար հսկողություն սահմանել։ Այսպիսի պայմաններում նա կարող է գնալ արկածախնդրության»,-  նկատել է  թուրքագետը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել